Ա Սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆիորենտինային»։
Հանդիպման առաջին խաղակեսում գրանցվեց մեկ գոլ․ գեղեցիկ գոլ իր հաշվին գրանցեց Պաուլո Դիբալան։
Երկրորդ խաղակեսում արգենտինացին ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ դառնալով դուբլի հեղինակ և լուսատախտակին գրանցելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-0։
Այս հաղթանակից հետո «Ռոման» իր ակտիվում ունի 34 միավոր և 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ֆիորենտինան» 23 միավորով 9-րդ տեղում է։