Դավիդե Բալարդինին նշանակվել է «Կրեմոնեզեի» գլխավոր մարզիչ, հայտնում է Ա Սերիայի ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2024 թվականի հունիսը։ 59-ամյա մասնագետն այս պաշտոնում փոխարինել է Մասիմիլիանո Ալվինիին։
«Կրեմոնեզնեն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է։
Բալարդինին ավելի վաղ աշխատել է «Ջենովայում», «Պալերմոյում», «Բոլոնիայում» և իտալական այլ թիմերում։