«Բարսելոնան» Միլանի «Ինտերին» առաջարկել է փոխանակվել ֆուտբոլիստներով։ Այդ մասին հայտնում է ինսայդեր Ջիանլուկա Դի Մարցիոն։
Կատալոնացիները միլանյան ակումբին առաջարկել են կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին, իսկ նրա տրանսֆերի դիմաց ցանկանում են ձեռք բերել միլանցիների կիսապաշտպանին։
Խոսքը խորվաթ ֆուտբոլիստ Մարսելո Բրոզովիչի մասին է։
Բրոզովիչը ներկայումս վերականգնվում է 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ ստացած վնասվածքից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 10 հանդիպում։