Իտալական մի շարք ակումբների, այդ թվում՝ «Յուվենտուսի», «Նապոլիի» և «Լացիոյի» նախկին ֆուտբոլիստ Պաուլո դի Կանիոն խոսել է թուրինյան թիմի խաղի մասին։
Նա կարծում է, որ Անգլիայի առաջնությունում թուրինյան ակումբը վերջինը կլիներ։ Նրա կարծիքով դա կապված է այն բանի հետ, որ թիմը չի ձգտում հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել։
«Անգլիայում Ալեգրիի ֆուտբոլով թուրինյան ակումբը կլիներ Սաութհեմփթոնի կամ Նոթինգհեմ Ֆորեսթի մակարդակին: Ինչպե՞ս կարող ես այսպես խաղալ՝ պարզապես սեփական դարպասը գնդակ բաց չթողնելու ձգտումով»,- մեջբերում է Դի Կանիոյին իտալական ITASportPress-ը։
Երեկ Ա Սերիայի շրջանակում թուրինյան ակումբը 1-5 հաշվով զիջեց «Նապոլիին»։ Այս խաղից հետո «Նապոլին» 47 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» 37 միավորով 3-րդն է։