«Ռոմայի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Թուրինի «Յուվենտուսի» ելույթների մասին.
«Ալեգրին շարունակում է ասել, որ նրանք քայլ առ քայլ առաջ են գնում, և ակումբի նվազագույն նպատակը 4-րդ հորիզոնականն է: Բայց դա սուտ է, որն ինձ մոտ զզվանք է առաջացնում: Նա հիանալի գիտի, որ «Յուվենտուսը» և «Ինտերը» լիգայի ուժեղագույն ակումբներն են և նրանք պետք է պայքարեն սկուդետոյի համար:
Ես դեմ չեմ կարծիքների տարբերությանը, բայց եթե փորձես ինձ խաբել, ես դա զզվելի կհամարեմ:
Բոլոր լրագրողները, նախկին ֆուտբոլիստներն ու ակումբի հետ կապված մարդիկ ասում են, որ «Յուվենտուսը» վերադարձել է: Վերադառնալ ո՞ւր, որ ա՞ղբ լինել: Նրանք կարող էին հաղթել ամեն ինչ, բայց բացառությամբ «Լացիոյի» դեմ խաղի մնացած ամեն ինչը սարսափելի է եղել»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: