«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով, հայտնում է Give me Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ խաղացողը չի ցանկանում հեռանալ թուրինյան ակումբից։
Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Խաղացողի գործակալը նշել է, որ բաց է ցանկացած առաջարկի համար։ «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել սերբին միայն 90 միլիոն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը Ա Սերիայի 10 խաղում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։