«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կրկնել է «Միլանի» նախկին խաղացող Ջորջ Վեայի ձեռքբերումը։
24-ամյա նիգերիացին գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Սամպդորիայի» դեմ խաղում (2:0)՝ խփելով իր տասներորդ գոլն ընթացիկ առաջնությունում։
Օսիմհենը դարձավ երկրորդ աֆրիկացի ֆուտբոլիստը, ով երբևէ տասը և ավելի գոլ է խփել Իտալիայի բարձրագույն խմբի առաջնությունում երեք տարբեր մրցաշրջաններում:
Նախկինում դա հաջողվել էր միայն «Միլանի» նախկին հարձակվողին և 1995 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակակիր Ջորջ Վեային։