Հունվարի 9-ի գիշերը կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Տորոնտո» — «Պորտլենդ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց կանադական թիմի հաղթանակով 117:105 հաշվով։
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Պասկալ Սիակամն էր, ով վաստակեց 27 միավոր։ Սքոթի Բարնսն իր ակտիվում ունի 22 միավոր։
Դեմիեն Լիլարդը 34 միավորով լավագույնն էր «Պորտլենդի» կազմում: Եվս 22 միավոր վաստակեց Անֆերնի Սիմոնսը։
«Դետրոյտը» սեփական հարկի տակ պարտվեց «Ֆիլադելֆիային»։ Հանդիպումն ավարտվել է 111:123 (27:35, 27:36, 28:29, 29:23) հաշվով։
«Ֆիլադելֆիայի» բասկետբոլիստ Ջեյմս Հարդենն այս խաղում դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ (20 միավոր, 11 անդրադարձ, 11 փոխանցում):