«Ռեալը» դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող ձեռք բերել՝ կապված Կարիմ Բենզեմայի շատ վնասվածքների հետ։ Իսպանական ակումբի դիտակետում են հայտնվել «Մալյորկայի» ֆուտբոլիստ Վեդատ Մուրիկին և «Ինտերի» խաղացող Էդին Ջեկոն։ Այս մասին հաղորդում է Calciomercato.it-ը։
36-ամյա Ջեկոն «Ինտերում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
28-ամյա Մուրիկին «Մալյորկայում» է 2022 թվականի ամառվանից։