«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ թիմի ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին մոտ է ֆրանսիական «Մարսել» տեղափոխվելուն։
«Ֆուտբոլիստի և «Մարսելի» միջև բանակցությունները շարունակվում են, ես չգիտեմ, թե երբ կարող է գործարքը կնքվել:
Ռուսլանը «Ատալանտայի» կարևոր մասն էր, այս մրցաշրջանում նա շատ հանդիպումներ անցկացրեց, սակայն նրան փոխարինեց Ադեմոլա Լուկմանը։ Մենք չենք պլանավորում այլ խաղացող ձեռք բերել, երբ Մալինովսկին հեռանա թիմից»,- Գասպերինիի խոսքն է մեջբերել Football Italia-ն:
Հաղորդվում է նաև, որ ֆրանսիական ակումբն առաջ է անցել «Տոտենհեմից» ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում։
Հիշեցնենք, որ Մալինովսկին «Ատալանտայի» խաղացող է դարձել 2019 թվականի ամռանը։ Կիսապաշտպանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 19 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: