Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է հունվարի 22-ին իր նորամուտը նշի Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ալ-Նասրի» կազմում, հայտնում է L’Equipe-ը։
Մինչ այդ պորտուգալացին պետք է կրի երկու խաղով որակազրկումը, որը նշանակվել էր նոյեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) կողմից:
Ուրբաթ օրը՝ հունվարի 6-ին, Ռոնալդուն բաց թողեց իր նոր թիմի 2023 թվականի առաջին հանդիպումը։ Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրի խաղում նրա թիմը հաղթեց 2-0 հաշվով:
«Ալ-Նասրը» հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 14-ին՝ «Ալ-Շաբաբի» դեմ:
37-ամյա պորտուգալացին այս տարվա սկզբին է տեղափոխվել «Ալ-Նասր»: Նա պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։