Շաբաթ օրը՝ հունվարի 7-ին, նորվեգացի դահուկորդ Յոհաննես Կլեբոն հաղթեց 15 կմ մասս-ստարտը դասական ոճում Վալ դի Ֆիեմում (Իտալիա)՝ «Տուր դե Սկիի» երրորդ փուլի շրջանակում:
Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոնը դարձել է պատմության մեջ առաջին դահուկորդը, ով հաղթել է վեց անընդմեջ մրցավազքում «Տուր դե Սկիի» մեկ մրցաշարում:
Կլեբոն գերազանցեց ռուսներ Սերգեյ Ուստյուգովի և Ալեքսանդր Բոլշունովի նվաճումը։ Ուստյուգովը 2016/2017 մրցաշրջանում հինգ անգամ անընդմեջ հաղթել է «Տուր դե Սկիի» մրցավազքում, Բոլշունովը նույն արդյունքը գրանցել է 2020/21 մրցաշրջանում։
Կանանց մրցաշարում միայն նորվեգուհի Մարիտ Բյորգենն է հինգ անընդմեջ հաղթանակ տարել մեկ մրցաշրջանում։