Հարձակվող Կարիմ Բենզեմայի ապագան մնում է անորոշ, քանի որ ֆրանսիացու գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է այս ամառ: Ինչպես հայտնում է Calciomercatoweb-ը, 35-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»: Թուրինյան ակումբը հույս ունի ամռանը ձեռք բերել Բենզեմային անվճար։
Միաժամանակ նշվում է, որ Կարիմ Բենզեմայի տեղափոխությունը «Յուվենտուս» հավանական կլինի, եթե «ծեր սենյորան» գլխավորի Զինեդին Զիդանը։ 35-ամյա հարձակվողը, իբր, ցանկանում է վերամիավորվել իր նախկին մարզչի հետ։
Զինեդին Զիդանը մեկուկես տարի է՝ առանց աշխատանքի է։ Միջազգային մամուլը ֆրանսիացուն կապում է «Յուվենտուսի» հետ, որի կազմում նա նախկինում հանդես է եկել որպես ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ աշնանը Կարիմ Բենզեման ստացավ «Ոսկե գնդակը»: