«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է թիմի առաջին պարտությունն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում, ինչպես նաև պաշտպանել է թիմի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիային․
«Ի՞նչ սովորեց «Նապոլին» «Ինտերի» դեմ խաղում․ մենք իմացանք, որ կարող էինք առաջատարի դիրքում լինել ՝ «Միլանի» հետ 8 միավորի առավելությամբ, բայց մենք ընդամենը 5 միավորով ենք շրջանցում նրանց։
Պարտություններ լինում ենք, բայց մեր մրցաշրջանն առաջվա պես կարելի է հաջողված անվանել։ Իհարկե, վշտացած ենք «Ինտերի» դեմ խաղի արդյունքից, մենք չարեցինք այն, ինչ ցանկանում էինք։ Մենք ցանկանում ենք բարդ խաղեր անցկացնել այն թիմերի դեմ, որոնք նույնպես պայքարում են չեմպիոնության համար, որոնք նույնպես ունեն հաղթելու ցանկություն։ Հաջորդ խաղում 3 կամ 4 փոխարինում կլինի»,- ասել է Սպալետին։
Անդրադառնալով Կվարացխելիային՝ Սպալետին մասնավորապես ասել է․
«Այո, նրա մոտ ամեն ինչ չէ, որ ստացվեց, բայց նա տարածություն էր փնտրում, պատասխանատվությունն իր վրա էր վերցնում ու վստահ էր խաղում։ Ես նրա առաջին պաշտպանն եմ»։