Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ Ջանլուկա Վիալիի մահվան մասին լուրը․
«Թող նա հանգչի խաղաղությամբ։ Ինձ համար սա տխուր օր է, ես հրաժեշտ եմ տալիս ընկերոջս, գործընկերոջս, հիանալի մարդու և լավ ֆուտբոլիստի»,- ասել է Անչելոտին «Ռեալի» մամուլի ասուլիսի ժամանակ՝ դժվարությամբ զսպելով արցունքները։
Իտալիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Ջանլուկա Վիալին կյանքից հեռացել է հունվարի 6-ին 58 տարեկանում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով։
Վիալին 59 հանդիպում է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականի կազմում, որի հետ նվաճել է բրոնզե մեդալ 1988 թվականի Եվրոպայի առաջնությունում և 1990 թվականի աշխարհի առաջնությունում։
«Սամպդորիայում» Վիալին նվաճեց 6 գավաթ, այդ թվում՝ Իտալիայի առաջնությունը և Գավաթակիրների գավաթը։ Յուվենտուսի կազմում՝ 5 գավաթ, ներառյալ Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի գավաթը։
Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Վիալին մարզել է Ուոթֆորդը և Չելսին։ Լոնդոնյան ակումբի հետ նա հինգ տիտղոս է նվաճել։