Կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան չի մասնակցել հինգշաբթի կայացած «Նապոլիի» մարզմանը, հայտնում է Football Italia-ն։
21-ամյա վրացին վնասվածք է ստացել Ա Սերիայի նախորդ տուրի՝ «Ինտերի» (0:1) հետ կայացած խաղում։ Խվիչան փոխարինվել էր 76-րդ րոպեին։
Այսպիսով, Կվարացխելիան կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի առաջիկա տուրի՝ «Սամպդորիայի» հետ հանդիպումը։
Ընթացիկ մրցաշրջանի 13 հանդիպումներում Խվիչին դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։