58 տարեկան հասակում մահացել է Իտալիայի հավաքականի, Յուվենտուսի, Չելսիի և Սամպդորիայի նախկին հարձակվող Ջանլուկա Վիալին, հայտնում է Sky Sports-ը։
2017 թվականից նախկին ֆուտբոլիստը պայքարում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ։ 2022 թվականի դեկտեմբերի վերջին նրա վիճակը կտրուկ վատացել է։
Վիալին 59 հանդիպում է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականի կազմում, որի հետ նվաճել է բրոնզե մեդալ 1988 թվականի Եվրոպայի առաջնությունում և 1990 թվականի աշխարհի առաջնությունում։
«Սամպդորիայում» Վիալին նվաճեց 6 գավաթ, այդ թվում՝ Իտալիայի առաջնությունը և Գավաթակիրների գավաթը։ Յուվենտուսի կազմում՝ 5 գավաթ, ներառյալ Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի գավաթը։
Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Վիալին մարզել է Ուոթֆորդը և Չելսին։ Լոնդոնյան ակումբի հետ նա հինգ տիտղոս է նվաճել։