«Ռոման» հետաքրքրված է «Ռենի» և Մալիի պաշտպան Ամարի Տրաորեի ծառայություններով, հայտնում է GFFN-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է պաշտպանական գիծն ուժեղացնել փորձառու խաղացողով։
Տրաորեն «Ռենում» է հանդես գալիս 2017 թվականից։ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
2022/23 մրցաշրջանում Տրաորեն «Ռենի» կազմում 19 հանդիպում անցկացրեց բոլոր մրցաշարերում և դարձավ 1 գոլային փոխանցման հեղինակ։