«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է «Ինտերից» կրած պարտության մասին: «Նապոլին» Ա Սերիայի 16-րդ տուրում նվազագույն հաշվով պարտվել է «Ինտերին».
«Նրանք արեցին նույնը, ինչ միշտ: Իսկ մենք մեր հնարավորություններից ցածր հանդես եկանք: Մենք պետք է ավելի արագ ու ավելի որակյալ գործել:
Պետք է նորից մեր լավագույն մարզավիճակում հանդես գանք»,- ասել է «Նապոլիի» գլխավոր մարզիչը: