Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլիին»։
Հանդիպման միակ գոլը 56-րդ րոպեին խփեց միլանյան ակումբի հարձակվող Էդին Ջեկոն։ Գոլային գրոհը զարգացրեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ Ջեկոն եզրափակեց Դիմարկոյի փոխանցումը։
«Ինտերը» 33 միավորով 4-րդ տեղում է։ «Նապոլին», որի համար սա առաջին պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում, 41 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 83-րդ րոպեին։