Ա Սերիայի 16-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցել է «Սալերնիտանայի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն: 5 րոպե անց Տոնալին կրկնապատկել է հյուրերի առավելությունը: 83-րդ րոպեին «Սալերնիտանայի» հարձակվող Ֆեդերիկո Բոնացոլին կրճատել է հաշվի տարբերությունը, բայց ավելին անել տանտերերին չի հաջողվել:
«Միլանը» 36 միավոր է վաստակել և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Սալերնիտանան» 17 միավորով 13-րդ տեղում է: Առաջատարը «Նապոլին» է՝ 41 միավորով: