Իսպանացի կիսապաշտպան Իսկոն, ով «Սևիլիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է, կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով «Ռոման» ու «Լացիոն» են հետաքրքրված։ Ավելի վաղ իսպանացու ծառաություններով հետաքրքրված էր նաև անգլիական «Վուլվերհեմփթոնը», սակայն այս ակումբի կողմից պայմանագրի առաջարկ չի եղել։
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբային մակարդակում կիսապաշտպանը հայտնի է Մադրիդի «Ռեալում» և «Մալագայում» իր ելույթներով։