Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսը՝ Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմերի հեղինակը, կարծում է, որ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոuն կատարյալ հարմար կլինի իր ֆիլմում չարագործի մարմնավորելու համար:
«Ինձ թվում է, որ այս դերի համար Մոուրինյուից լավին գտնել ուղղակի անհնար է»,- մեջբերում է ռեժիսորին Goal-ը։
Մոուրինյուն այժմ զբաղեցնում է իտալական «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մասնագետը կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը։