«Գուարանիի» կազմում հանդես եկող կոլումբիացի 24-ամյա դարպասապահ Դևիս Վասկեսը մոտ է Իտալիայի առաջնություն տեղափոխվելուն։
Համաձայն ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, «Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում նրա տրանսֆերի նկատմամբ: Կողմերը բանակցություններ են վարել և պայմանավորվել գործարքի շուրջ։
Ըստ Transfermarkt-ի՝ դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 350 հազար եվրո։ Նա «Գուարանիի» կազմում հանդես է գալիս 2021 թվականի հունվարից։
Իտալիայի առաջնության 15 տուրից հետո «Միլանը» վաստակել է 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Ռոսոներիները» առաջատար «Նապոլիից» հետ են մնում ութ միավորով: