Սիրելի՛ ընթերցողներ, ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
2022-ն աննախադեպ էր հայկական սպորտի համար։ Մենք միասին ականատես եղանք բազում տպավորիչ հաղթանակների, 19 մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճեցինք 307 մեդալ։ Աշխարհի տարբեր մրցահարթակներում 104 անգամ հնչեց Հայաստանի հիմն ու բարձրացվեց հայոց եռագույնը։ Ֆուտբոլում ևս անմոռանալի պահեր ապրեցինք՝ Երևանի «Փյունիկի» հետ վայելելով եվրագավաթային աշունը։
Վստահ ենք՝ 2023 թվականին ևս մեր մարզիկներն ամեն ինչ կանեն միջազգային մրցասպարեզներում ըստ արժանվույն հանդես գալու և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար։
Շարունակե՛ք մնալ ArmSport-ի հետ։ Թող 2023 թվականը ձեր ընտանիքներին բերի երջանկություն, մեր երկրին՝ խաղաղություն, իսկ հայկական սպորտին՝ նորանոր հաղթանակներ։
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։