«Միլանը» մոտակա շաբաթների ընթացքում կերկարաձգի Օլիվյե Ժիրուի հետ պայմանագիրը։
Կողմերը բանավոր պայմանավորվածություն ունեն նոր պայմանագրի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացու գործող պայմանագիրն ավարտվում է հունիսին։
Միլանյան ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը նաև Ռաֆայել Լեաուի հետ, սակայն կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ։