Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է Ալեքսիս Մակ Ալիստերին տեսնել «Յուվենտուսում»։
Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, ակումբի ղեկավարության փոփոխությունից հետո Ալեգրիի դերը ակումբում նման կլինի Ալեքս Ֆերգյուսոնի դերին «Մանչեսթեր Յունայթեդում»՝ նա կզբաղվի տրանսֆերներով մարզական տնօրենի հետ միասին:
Մասնավորապես, «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը հետաքրքրված է «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով, ով Արգենտինայի հավաքականում լավ հանդես եկավ ԱԱ-2022-ում։ Բացի այդ, Ալեգրին շահագրգռված է Ադրիեն Ռաբիոյին թիմում պահելով, ինչն այս պահին քիչ հավանական է թվում։
Մակ Ալիստերի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 42 միլիոն եվրո։