«Ինտերը» ցանկանում է այս ամառ ձեռք բերել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թուրամին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ միլանցիները նախատեսում են 25-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքել հինգ տարով՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։
2023 թվականի հունվարի սկզբին Թուրամը կկարողանա պաշտոնապես բանակցել այլ ակումբների հետ, իտալական գրանդը նրան պաշտոնական առաջարկ կանի։
25-ամյա ֆրանսիացին 2019 թվականից հանդես է գալիս «Բորուսիա Մ․»-ում։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի համաձայն գնահատվում է 32 միլիոն եվրո։