«Չելսին» պատրաստ է վճարել «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի հրաժարագինը:
Evening Standard-ը հայտնում է, որ լոնդոնցիներն արդեն իրենց հետաքրքրության մասին հայտնել են «Բենֆիկային»:
«Բենֆիկան» կվաճառի Ֆերնանդեսին, եթե հրաժարգնի մասին կետը՝ 120 մլն եվրոյի չափով, ատիվացվի: «Չելսին» դեռևս համաձայնության չի եկել Էնցոյի հետ՝ անձնական պայմանագրի պայմանների շուրջ: