Պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն վերսկսել է ֆուտբոլիստի կարիերան՝ այն ավարտելուց 2 ամիս անց։
35-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ջենոայի» հետ և 2023 թվականի հունվարի 2-ին կդառնա թիմի խաղացող։
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև ամառ։ Կրիշիտոն 5-րդ անգամ է տեղափոխվում «Ջենոա»։