«Բավարիայի» և Մարոկկոյի հավաքականիպաշտպան Նուսաիր Մազրաուին կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, պաշտպանության աջ եզրում հանդես եկող 25-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։
Միլանյան ակումբը վստահ է, որ Մազրաուին հիանալի կփոխարինի Դենզել Դամֆրիսին, որը տրանսֆերային թիրախ է Պրեմիեր լիգայի ակումբների, մասնավորապես «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» համար։
Մազրաուին ամռանն էր տեղափոխվել մյունխենյան ակումբ։