Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է Փարիզ-2024 ամառային օլիմպիական խաղերի չափորոշիչները, որոնք բավականին բարդեցված են Տոկիոյի ստուգատեսի համեմատ։
Մասնավորապես, կանանց բարձրացատկի ծրագրում արտոնագիր ստանալու պահանջն այժմ 1,97 սմ է (մեկ սմ-ով ավելի, քան՝ նախկինում), իսկ եռացատկի ծրագրում` 14,55 մ (+23 սմ):
Ընդհանուր առմամբ, Փարիզի Օլիմպիական խաղերի աթլետիկայի ծրագրում բաշխվելու է 1810 (905+905) արտոնագիր։