Ֆուտբոլային խաղադաշտում Զլատան Իբրահիմովիչի անկրկնելի պլաստիկությունն ու ճկունությունը մեծապես պայմանավորված է մարտարվեստի հանդեպ նրա կիրքով:
Այս մասին Stasera a Milano-ին տված հարցազրույցում պատմել է ինքը՝ ֆուտբոլիստը, ով շարունակում է կարիերան՝ չնայած այն բանին, որ աշնանը դարձավ 41 տարեկան։
«Երբ փոքր էի, զբաղվում էի թեքվոնդոյով, շատ եմ սիրում այս մարզաձևը։ Դա է պատճառը, որ ես սովորեցի այդպես շարժվել՝ խաղադաշտում բաներ անելով, որից հետո բոլորն ասում էին՝ «անհնար է, սա ֆուտբոլ չէ»։
Այս վարպետության շնորհիվ ես անհավանական գոլեր խփեցի»,- ասել է «Միլանի» հարձակվողը։