Մարոկկոյի և «Անժեի» կիսապաշտպան Ազեդին Ունայը խոսել է «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին:
«Մենք բոլորս գիտենք, որ կան ակումբներ, որոնք հետաքրքրված են ինձնով։ Ես պետք է որոշում կայացնեմ, որը կարող է շատ կարևոր լինել իմ կարիերայի համար։ Ամեն ինչ պետք է ճիշտ անել։ Ես դեռ չգիտեմ, թե ինչպես կավարտվի ամեն ինչ՝ կմնա՞մ «Անժեում», թե՞ կգնամ այլ թիմ, թե՞ անցումը կլինի ոչ թե ձմռանը, այլ ամռանը։ Ես ամեն օր կապի մեջ եմ մեր ակումբի նախագահի հետ, մենք որոշում կկայացնենք, որը ձեռնտու կլինի ակումբի և իմ կարիերայի համար»,- Ունայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
2022/23 մրցաշրջանում Ունայն իր թիմում մասնակցել է 14 հանդիպման և գոլ չի խփել։ Աշխարհի 2022 թվականի առաջնությունում նա մասնակցել է Մարոկկոյի ազգային հավաքականի բոլոր յոթ հանդիպումներին։