Հայկական բռնցքամարտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։