«Վաշինգտոն Կապիտալսի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը NHL-ի պատմության մեջ կանոնավոր մրցաշրջանում գոլերի քանակով երկրորդն է՝ առաջ անցնելով կանադացի Գորդի Հոուից:
«Վինիպեգ Ջեթսի» հետ խաղից առաջ Օվեչկինը խփել էր 800 գոլ, Հոուն՝ 801։
Օվեչկինը դուբլի հեղինակ դարձավ (19-րդ և 60-րդ րոպեներին), գոլային փոխանցում կատարեց և ճանաչվեց հանդիպման գլխավոր աստղ։ Վաշինգտոնյան թիմը հաղթեց 4-1 հաշվով։
Այժմ 37-ամյա Օվեչկինը 1310 խաղում խփել է 802 գոլ և կատարել 649 գոլային փոխանցում։ Լիգայի ռեկորդակիրն այս ցուցանիշով Ուեյն Գրեցկին է՝ 894 գոլով: