Կամերունի և Միլանի «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան հայտարարել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Ամեն ինչ սկսվեց իմ փոքրիկ գյուղից, որտեղ շատ վաղ տարիքից իմ ընտանիքը դաստիարակել է ինձ այն արժեքներին համապատասխան, որոնք առանձնացնում են Կամերունի ժողովրդին: Ես հասկացա, որ սերն իմ երկրի հանդեպ հավերժ է, և որ իմ պարտքը նրա հանդեպ անհաշվելի է։ Հիշում եմ՝ ամբողջ ընտանիքով դիտում էինք Կամերունի հավաքականի հանդիպումները։ Եվ միայն կամերունցիները կարող են հասկանալ, թե ինչ է նշանակում դիտել մեր թիմի խաղը։ Հենց այդ ժամանակ սկսեցի երազել մի օր ազգային հավաքականի մարզաշապիկը կրելու մասին։ Եվ հիմա, անվերջ պարապմունքներից, անվերջանալի ճամփորդություններից և մեծ համառությունից հետո, հպարտությամբ կարող եմ ասել, որ իրականացրել եմ իմ մեծ երազանքը։ Բայց ամեն մի պատմություն, որքան էլ գեղեցիկ լինի, ունի իր ավարտը։ Եվ իմ պատմությունը Կամերունի հավաքականի հետ ավարտվեց: Խաղացողները գալիս ու գնում են, անուններն անցողիկ են, բայց Կամերունն ավելի կարևոր է, քան ցանկացած մարդ կամ խաղացող: Կամերունը հավերժ է, ինչպես և իմ սերը ազգային հավաքականի և մեր երկրպագուների հանդեպ, ովքեր աջակցում էին մեզ, որքան էլ դժվար պահը»,- գրել է Օնանան։
Ավելի վաղ Օնանան լքել էր Կամերունի հավաքականի գտնվելու վայրը ԱԱ-2022-ի առաջին տուրի խաղից հետո՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռիգոբերտ Սոնգի հետ կոնֆլիկտի պատճառով։