«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը ճանաչվել է Կանադայի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Reuters-ը։
22-ամյա կանադացին չորրորդ անգամ է արժանացել այս կոչմանը։ Նախկինում Կանադայի հավաքականի կազմում խաղացողը ելույթ է ունեցել Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնությանը։
Կանադայի հավաքականը 36 տարվա մեջ առաջին անգամ մասնակցեց աշխարհի առաջնությանը։
Անցած մրցաշրջանում Դևիսը «Բավարիայի» հետ դարձավ Գերմանիայի չեմպիոն և Գերմանիայի սուպերգավաթի հաղթող։