«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է կարիերան ավարտել միլանյան ակումբում, սակայն վերադառնալ դրան որպես դարպասապահների մարզիչ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ծրագրում է կարիերան ավարտելուց անմիջապես հետո մտնել Սիմոնե Ինձագիի մարզչական շտաբ։
38-ամյա սլովենացու պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Դարպասապահն իտալական ակումբում հանդես է գալիս 2021 թվականից։ Նա թիմի հետ նվաճել է առաջնությունը, գավաթը և Իտալիայի սուպերգավաթը։