Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն պատրաստվում է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է Globo Esporte-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար արտասահմանցի թեկնածուներ:
Բրազիլացիներն ԱԱ-2022-ում պարտություն կրեցին մրցաշարի քառորդ եզրափակչում՝ 11 մետրանոցներով զիջելով Խորվաթիային։ Սելեսաոյի նախորդ մարզիչ Տիտեն լքել է իր պաշտոնն այդ հանդիպումից հետո։
Բրազիլիայի հավաքականում գլխավոր մարզչի պաշտոնի մյուս թեկնածուներն են «Չելսիի» և ՊՍԺ-ի նախկին մարզիչ Թոմաս Տուխելը, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և արգենտինացի Մարսելո Գալյարդոն։