Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը հեռանում է ազգային թիմից, հայտնում է Լեհաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
Միխնևիչը պաշտոնապես կհրաժարվի իր լիազորություններից դեկտեմբերի 31-ին, երբ կավարտվի պայմանագիրը Լեհաստանի հավաքականի հետ։
Չեսլավ Միխնևիչը հունվարի վերջին գլխավորեց Լեհաստանի հավաքականը և թիմի հետ մասնակցեց Կատարում կայացած 2022 թվականի Աշխարհի առաջնությանը։
Աշխարհի առաջնությունում Լեհաստանի հավաքականը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Ֆրանսիայի հավաքականին (1:3):