Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան (FINA) հայտարարել է, որ տղամարդ սինխրոն լողորդները կկարողանան մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։
Համապատասխան թույլտվությունը տվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)։
Նոր կանոնները թույլ են տալիս առավելագույնը երկու տղամարդկանց ընդգրկել ութ մարզիկներից բաղկացած թիմում:
Պատմության մեջ առաջին անգամ տղամարդիկ իրավունք կստանան մասնակցել Օլիմպիական խաղերի մրցումներին:
Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։