Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Բրազիլիայում. խաղացողի տրանսֆերին հավակնում է «Գրեմիոն»։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, ակումբը մտադիր է բանակցել խաղացողի ներկայացուցչի հետ։ Կողմերի միջև արդեն եղել են շփումներ, սակայն վերջնական բանակցություններ դեռ չի կայացել։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ ուրուգվայցի վետերանը կարող է հանդես գալ MLS-ում։
«Այս շաբաթ մեր վերջին հանդիպումը կլինի։ Այն, ինչ կարող եմ վստահորեն ասել «Գրեմիոյի» երկրպագուներին, այն է, որ Սուարեսի պոտենցիալ տրանսֆերը ոչ մի կերպ սերիալ չի դառնա: Այս դեպքում մինչև շաբաթվա վերջ մենք կկարողանանք հայտարարել, թե արդյոք Սուարեսը կմիանա մեզ, թե ոչ»,- ասել է բրազիլական ակումբի նախագահը վերջերս տված հարցազրույցի ժամանակ։
Հաջորդ տարվա հունվարին Սուարեսը կնշի իր 36-ամյակը, մինչ վերջերս նա ուրուգվայական «Նասիոնալի» խաղացող էր։
Հավելենք, որ Լուիս Սուարեսը մասնակցել է վերջերս Կատարում կայացած Աշխարհի առաջնությանը, սակայն նրա թիմը դուրս չի եկել խմբից՝ իրենից առաջ թողնելով Պորտուգալիայի և Հարավային Կորեայի հավաքականներին։