ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վերադարձը ակումբ։
Մբապեի վերադարձը ակումբ տեղի ունեցավ ընդամենը երեք օր այն բանից հետո, երբ Ֆրանսիան 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում 11 մետրանոցներով պարտվեց Արգենտինային:
«Ես շատ ուրախ եմ տեսնել Կիլիանին: Նա զարմանալի Աշխարհի առաջնություն անցկացրեց։ Սա նաև ուժեղ ազդանշան է բոլորին, որ խաղացողը, ով վրդովված էր, որ չի նվաճել ամենագլխավոր գավաթը, թեև դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու, արագ վերադարձավ ակումբ և պատրաստ է մրցելույթներին:
Իհարկե, մենք շատ ուրախ ենք նրա վերադարձի համար»,- ասել է Գալտիեն ակումբի մամուլի քարտուղարությանը։