ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա տարիներին մտադիր չէ լքել Եվրոպան։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Արգենտինայի հաղթանակից հետո 35-ամյա հարձակվողը կարծում է, որ կարող է շարունակել բարձր մակարդակով հանդես գալ առնվազն ևս երկու տարի, հայտնում է Mundo Deportivo-ն:
Փարիզյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է օգտվել դրանից՝ նոր պայմանագիր կնքելով ֆուտբոլիստի հետ և նրան դարձնելով համաշխարհային դեսպան և՛ ՊՍԺ-ի, և՛ ընդհանրապես կատարյան հոլդինգի համար, որը ղեկավարում է ակումբը։
Մեջբերելով Մեսսիին մոտ աղբյուրները՝ Mundo Deportivo-ն նշում է, որ ՊՍԺ-ն ֆուտբոլիստին պահելու 90% հնարավորություն ունի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին»։