«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը լքել է Մեծ Բրիտանիան, քանի որ նրա աշխատանքային վիզայի ժամկետը լրացել է։
Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքերով՝ գերմանացի մասնագետն այժմ ակտիվորեն սովորում է իսպաներեն։
Լա Լիգայի ակումբներից Տուխելի տարբերակներից մեկը կարող է լինել Մադրիդի «Ատլետիկոն»: Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ մրցաշրջանի մեկնարկի արդյունքներից։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում թիմն իր խմբում զբաղեցրել է վերջին տեղը, իսկ առաջնությունում հինգերորդն է։
Սեպտեմբերի սկզբին Տուխելը հեռացվեց «Չելսիից»: Նախկինում գերմանացին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկն էր, սակայն «Երեք առյուծների» ներկայիս մարզիչ Գարեթ Սաութգեյթը, ի վերջո, որոշեց մնալ իր պաշտոնում։