Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին վերադարձել է հայրենի քաղաք՝ Ռոսարիո, որտեղ նրան դիմավորել են հարյուրավոր երկրպագուներ։
Մեսսին տուն է ժամանել Բուենոս Այրեսից, որտեղ նախորդ օրը փողոցներում ավելի քան 4 միլիոն մարդ ողջունել է ազգային հավաքականին։
Լիոնելի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, մեքենայով Մեսսիին ուղեկցել է տուն։ Մեքենան շրջապատված է եղել ուրախ երկրպագուներով, իսկ տան տարածք մտնելու համար անհրաժեշտ է եղել ոստիկանների օգնությունը։
Ֆուտբոլիստը, որը ծնվել է Ռոսարիոյում, իր կարիերան սկսել է տեղի «Նյուելս Օլդ Բոյս» ակումբում: