Տոկիոյի Օլիմպիական խաղերի թիմային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը խոսել է սպորտային քաղաքացիության փոփոխության վերաբերյալ իր վերաբերմունքի մասին՝ ռուս մարզիկներին միջազգային մրցումներից հեռացնելու համատեքստում։
«Այո, շատ մարզիկներ միջազգային մրցումներից մեր մարզիկների որակազրկումից հետո փոխել են իրենց սպորտային քաղաքացիությունը։
Իհարկե, ես դա չէի անի։ Ես նվիրված եմ այն երկրին, որը ներկայացնում եմ, որն ինձ տվել է ամենաբարձր նվաճումները սպորտում։
Ես երբեք նման մտքեր չեմ ունեցել։ Ինձ համար ամենակարևոր խնդիրն է՝ չնայած տարբեր խոչընդոտների, միշտ առաջ շարժվելն ու ճանապարհիցս չշեղելը»,- Metaratings.ru-ին ասել է Դալալոյանը։