Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի ֆուտբոլիստի համար իսպանական ակումբին առաջարկել է 60 միլիոն եվրո:
Աղբյուրը նշում է, որ «Ատլետիկոն» չի ցանկանում բաց թողնել Գրիզմանին, սակայն եթե մանկունիանցիներն ավելացնեն առաջարկի չափը, ակումբը կարող է փոխել իր կարծիքը։
Այս մրցաշրջանում 31-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի տվյալներով՝ Գրիզմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո: