Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու կարիերայի այս փուլում պատրաստ չէ գլխավորել ազգային հավաքական։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է։
«Գուցե կարիերայիս վերջում մտածեմ հավաքականում աշխատելու մասին, բայց այս պահին ցանկանում եմ ամեն օր շփվել խաղացողների հետ, ինձ դուր է գալիս ակումբային մարզչի պաշտոնը»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Diario AS-ը։
Իսպանիայի առաջնության 14 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» երկրորդ տեղում է և առաջատար «Բարսելոնային» զիջում է երկու միավորով։